3-րդ օրն է՝ պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե ով է հայտնի տեսանյութում ադրբեջանցիների հետ միայնակ մնացած հայ զինվորը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ անհետ կորած համարվող Տարոն Անդրեասյանն է: Նրան հայրենի Մխչյան գյուղում բոլորն են ճանաչել: Ձայնով, շարժուձևով, ու ասում են, ամենակարևորը՝ համարձակությամբ իրենց Տարոնն է:

Ըստ ծառայակիցների վկայությունների՝ դեռ Հայաստանի զորամասում Տարոնը վիճել է հրամանատարության հետ, պահանջել իրեն տանել սահման: Դրանից հետո է որոշվել վաշտը տեղափոխել Սանասար՝ Կուբաթլու։ Տարոնը վաշտի հրամանատարն է եղել, և երբ Սանասարում նահանջի հրաման են ստացել, չի նահանջել ու մնացել է միայնակ:

Մանրամասն տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.