Սպիտակի գերեզմանատանը նույն մահվան տարեթվով՝ 1988թ. դեկտեմբերի 7, կա մեկը առանց խաչի, աստղի կամ լուսանկարի։ Հուշարձանի վրա միայն անուն կա՝ Ժուժա։
Սարսափելի երկրաշարժի ժամանակ, որը խլեց 25000 մարդու կյանք, Ժուժան՝ սովորական շունը արեց անհնարինը։ Նա փրկել է մեկամյա աղջկա, ով իր հետ հայտնվել է փլատակների տակ. Չորս օր շունն իր ջերմությամբ տաքացրել է փոքրիկին։

Երբ փրկարարները րոպեների լռություն են կազմակերպել՝ քարերի ու ավազի կույտի տակ կենդանի մարդկանց լսելու համար, Ժուժան ոռնացել է. Բայց կենդանիները առաջնահերթություն չէին, մարդիկ ավելի կարևոր էին… Եվ Ժուժան արեց մի բան, որը երբեք չէր արել. նա մի փոքր կծեց երեխային:

Աղջիկը սկսեց լաց լինել, և դրա շնորհիվ փլատակների տակից հանեցին երկուսին էլ՝ լացող երեխային և նիհարած շանը։
Ժուժան Լալա Սարյանի ընտանիքում ապրել է ևս 12 տարի։ Իսկ երբ նա մահացավ, Լալայի հարազատները նրան թաղեցին Սպիտակի գերեզմանատանը` մարդկային այլ գերեզմանների կողքին…
թող ոչ ըստ կանոնների, բայց ըստ արժանվույն։

Աղբյուր

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.