Կախովի այգիները կառուցվել են հին աշխարհի նշանավոր քաղաքներից մեկում` Բաբելոնում:Բաբելոնի տիրակալ Նաբուգոդոնոսոր ||-ը հրամայել է իր տիկնոջ համար զով այգիներ կառուցել անապատային տեղանքում գտնվող Բաբելոնում:

Տիրակալի կնոջ անունը հետագայում մոռացության է մատնվել, իսկ կախովի այգիները կոչվել են Ասորեստանի առասպելական թագուհի Շամիրամի անունով:Իր տիրապետությունն ամրապնդելու նպատակով Նաբուգոդոնոսոր ||-ը ամուսնացել է հարևան Մարաստանի տիրակալի դստեր հետ,որի անունն էր Ամիտիս:

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՅԳԻՆԵՐԸ ԿՈՉՎԵԼ ԿԱԽՈՎԻ

Բաբելոնի կախովի այգիները եղել են չորսհարկանի,ունեցել են բրգաձև կառուցվածք:Չորս հարկերը,որոնցից յուրաքանչյուրի վրա այգի էր տնկված ,կախվում էին մեկը մյուսի վրա ,ուստի կոչվել են կախովի:

Հարկերի միջև տեղադրված էին մինչև 25.մ. երկարությամբ սյուներ:Ամենամեծ մակերեսն ուներ ստորին հարկը,որը մոտ 30-40 մ.

երկարությամբ կողմերով քառանկյուն էր:Վերին հարկերն ավելի փոքր մակերես էին զբաղեցնում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.