Երեկ երեկոյան Հայաստանից ուղևորվող միկրոավտոբուսի մասնակցությամբ լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով ծանր վնասվածքներ են ստացել երկու հոգի: Ավտովթարը տեղի է ունեցել ՌԴ Ռոստովի մարզի մայրուղիներից մեկում։

donday-novocherkassk․ru կայքը հայտնում է, որ Mercedes միկրոավտոբուսում 14 ուղևոր է եղել։ Այն շարժվել է Մոսկվայի ուղղությամբ:

Mercedes միկրոավտոբուսը բախվել է Chevrolet մեքենային, ինչի հետևանքով ծանր տուժել են Chevrolet-ի վարորդն ու առջևի ուղևորը։ Նրանց շտապ հոսպիտալացրել են Նովոչերկասկում:

Միկրոավտոբուսի ուղևորներից 10-ը թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել են հոսպիտալացումից՝ հայտնում է կայքը։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.