Թուրքիայի օպերային թատրոնը նախկինում եղել է ՀԱՅԿԱԿԱՆ երաժշտական թատրոն.
Ո՞վ է եղել թատրոնի ՀԱՅ հիմնադիրը և ի՞նչ դաժան ճակատագիր է ունեցել ԼԵԳԵՆԴԸ

Կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական-մշակութային գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը մեծանուն հայ է, որի ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ նոր էջ էր բացվելու, դրվելու էր ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը:

1837 թ. Պոլսի Բերա թաղամասում արքունական ժամագործ, արվեստի սիրահար Գեւորգի ընտանիքում ծնված Տիգրանը Չուխաջյանը, ով դեռ 15-16 տարեկանում էր իր դաշնամուրային կատարումներով գրավում երաժշտական հասարակության ուշադրությունը: Փաստորեն, առաջին հայ կոմպոզիտորներից մեկն էր՝ երաժշտական բարձրագույն կրթությամբ, որին վիճակված էր ապրել եւ գործել Թուրքիայում՝ հետամնաց այս երկրի իրավազրկության եւ կաշկանդիչ պայմաններում:

Սակայն նույնիսկ այտեղ ապրելու պայմաններում, նա ամեն բան անում էր հայկական երկրի ու մշակույթի զարգացման համար:
1872 թ. Չուխաջյանը նախաձեռնում է հայկական երաժշտական թատրոնի ստեղծումը, տարիներ անց՝ ղեկավարում այն, հիմնադրում, Օտտոմանյան օպերայի թատրոնը, որն ավելի ուշ վերանվանվելու էր, Թուրքական օպերետի հայկական թատերախումբ:

Ֆրանսիական մամուլը հիացումով է արձագանքում՝ Չուխաջյանին կոչելով ,արեւելյան Օֆեմբախե: Նա դեռ լիովին չէր հասցրել անել ստեղծագործական իր հուձքը, երբ սկսվում են սուլթանհամիդյան արյունոտ ոճրագործությունները Արեւմտյան Հայաստանում: Դրանց հետևանքով 1896 թ. մեծանուն կոմպոզիտորը մայրաքաղաքից տեղափոխվում է Իզմիր: Կյանքի վերջին տարիները ծայրահեղ աղքատության մեջ անցկացրած արվեստագետը 1898-ին՝ 61-ը դեռ չբոլորած, ճանապարհ է բռնում դեպի հավերժական կացարան: Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում: Հայի դարեր ի վեր եկած սովորությունն է ՝ գնա մեռի, արի՝ սիրեմ:
1872 թվականին, ,Արիֆե օպերետի առաջին ներկայացումից հետո այն ժամանակների հայտնի թուրք բանաստեղծ եւ լրագրող Նամիկ Քեմալը ,Իբրեթե թերթում փաստել է. ,Սա մեր օպերային լեզվով առաջին գործն է: Նրա կառուցվածքը գեղեցիկ է, իսկ երաժշտությունը՝ հիասքանչ: Կոմպոզիցիային տրված է իր քնարականությանը համապատասխան կառուցվածք: Մենք շնորհակալ ենք օսմանյան թատրոնի հիմնադիր Գյուլ Ագոպին, օպերետի հեղինակներ Ալբերտոյին եւ Տիգրան Չուխաջյանին՝ իրենց աշխատանքի համար, ինչպես նաեւ դերասաններին՝ լավ բեմադրության եւ հմուտ խաղիե:

Այնտեղ՝ Իզմիրի հայկական գերեզմանատանն են մեծանուն արվեստագետի շիրիմն ու նրա աշակերտի տեղադրած մարմարե կիսանդրին, որն, հուսանք, չի արժանանա հայոց խաչքարերի ու եկեղեցիների բախտին…

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.