«Սթարմուս VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (Գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:

Ազգային ագրարային համալսարանի ուսանողները ներկայացրել էին իրենց գաղափարներից մեկը՝ ավտոմատացված համակարգ՝ սեփական այգում, որի հիմքում ընկած է հեռախոսով այգու կառավարումը:

«Գյուղինստիտուտից դարձել ենք գյուղակադեմիա, համալսարան, հիմա էլ դառնում ենք ագրոտեխնոլոգիական ուղղվածությունով համալսարան, որտեղ ոչ միայն ինժեներական միտքն է, այլև ինժեներականը՝ թվայնացված վիճակում: Ծրագրավորող ուսանողները կոդավորումը կատարել են մեր համալսարանում: Մեր ուսանողները կարողացել են ինքնուրույն թվային լուծումներ տալ ինժեներական մտքին: Աշխատանքի շնորհիվ հեռախոսով հնարավոր է կառավարել ամեն ինչ. կարող եք լույսերը միացնել, անջատել, ավտոմատ ջրել այգին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի ներկայացուցիչը:

Հավելենք, որ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի: Առանձին տաղավարներում բոլորին հասկանալի մեթոդներով՝ թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են՝ գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները: Թեմաներն էլ բազմազան են «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ-կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ»։

Մանրամասները՝ տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.