Կամերային թատրոնի խաղացանկը համալրել է ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանի բեմադրած նոր՝ «Ծննդյան վկայական» հոռետեսական ներկայացումը, որը պատմում է հայ ազգի, մերօրյա խնդիրների, պատմության և հայի ճակատագրի մասին՝ թատրոնին հատուկ ոճով:

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացմանը՝ զրուցել Արա Երջակյանի և ներկայացման մեջ ներգրավված դերասանների հետ։

Ներկայացման հենց սկզբում ներառված է 6 դերասան, որոնք չունեն կերպարներ և մարմնավորում են հենց իրենց՝ ներկայացնելով հայ ժողովրդի ծագման և կարգավորման պատմությունը, հնչեցնում մեր «ծննդյան վկայականի» ամենահրատապ հարցերի պատասխանները:

«40 տարի է մենք փորձում ենք հուզող հարցերի պատասխաններ ստանալ. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ առաքելություն ունենք: Շատ կարևոր է այս հարցերի պատասխանները ստանալ հիմա, ստեղծված իրավիճակում: Հայ լինելով՝ ժամանակին անասելի հպարտ էինք, բազմաթիվ օրինակներ ներկայացնելով՝ մեր հայրենիքն ամենալավն է, մեր ջուրն ամենահամեղն է, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, իսկ հիմա եկել է հիասթափություն, ճգնաժամ: Այս ճգնաժամով էլ պայմանավորված միտք առաջացավ ստեղծել նման ներկայացում»,- ասաց Արա Երնջակյանը:

Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ՝ Ռաֆայել Երանոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Սենիկ Բարսեղյանը, Ներսես Մարկոսյանը, Ժորա Մարտիրոսյանը և Անի Լուպեն:

Չնայած ներկայացման հոռետեսական ոճին ներկայացումը համեմված է Ռաֆայել Երանոսյանին հատուկ հումորներով, ով մեզ հետ զրույցում ընդծեց՝ բեմում կանգնած են ոչ թե կերպարները, այլ ժողովուրդը, որը բարձրաձայնում է խնդիրները, հարցերը, հոգսերը, որոնք հուզում են շատերին:

«Ես ինքս շատ հարցեր եմ ցանկանում տալ, բայց առանցքային կասեմ միայն՝ ինչու՞: Մենք պետք է հասկանանք, որ բոլորս էլ մեղավոր ենք: Ներկայացման մեջ նաև խոսվում է դրա մասին: Եթե մարդիկ հասկանան հիմնական գաղափարը, խնդիրները, որոնք Երջակյանը ցանկացել է փոխանցել՝ շատերը կհամախմբվեն նույն գաղափարի շուրջ»,- նշեց Ռաֆայել Երանոսյանը:

Գաղափարների մասին խոսելիս դերասան Սենիկ Բարսեղյանը նշեց, որ ցանկանում է իր պես հայերը շատ լինեն, սիրեն իրենց հայրենիքը, գործն ու անձնվիրաբար այն կատարեն:

«Ներկայացման ընթացքում ես հնարավորինս փորձում եմ մարդկանց հասցնել հիմնաքարային խնդիրները, լիահույս եմ նաև, որ այն գաղափարները, որոնք չեմ կարողանա հասցնել ես կկարողանան հասցնել խաղընկերներս: Հայն իսկապես ուժեղ է, ամուր ու անկոտրում»,- նկատեց Սենիկ Բարսեղյանը:

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը խոսեց գաղափարներից մեկի մասին ասելով, որ նոր սերունդը կարող է փոխել մեր ճակատագիրը:

«Կարևոր է, որ այն հարցերը, որոնք բարձրաձայնում ենք ներկայացման ընթացքում պատասխանները լինեն նոր սերնդի ձեռքերում, քանի որ նրանք իսկապես ունակ են կյանքը փոխելու: Ներկայացումն ինձ համար ևս կարևոր բաղադրիչներ ունի, մենք իսկապես ներկայացնում ենք հայի ուժեղ կերպարին, որը եղել է, կա ու պետք է լինի»,- Սոնա Մաթևոսյանը:

Կամերայինի այս ներկայացումը չնայած հոռետեսական լինելուն համեմված է հումորային դրվագներով, ինտերակտիվ տարրերով և երաժշտական բաղադրիչներով: Ներկայացումն արդեն ընդգրկված է թատրոնի խաղացանկում, բայց սեպտեմբերի սկզբին լլինելու է փոքրիկ ընդմիջում, որից հետո ներկայացումը նորից կլինի բեմում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Երևանի Կամերային Թատրոն (@kamerayin_tatron)

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.