Աստղաբանները վստահ են, որ գեղեցիկ սեռի այս ներկայացուցիչները կարող են տեղում տապալել ցանկացած տղամարդու։ Այս մասին գրում է teleprogramma.ru կայքը:

Անկասկած, Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր առանձնահատուկ հատկանիշները։ Յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը, ինչպես նաև բնավորության, արտաքինի և մտքի ամենագրավիչ կողմերը:

Միևնույն ժամանակ, աստղաբանները բացահայտել են Կենդանակերպի այն յոթ նշանները, որոնց որակներն առավել գայթակղիչ են տղամարդկանց համար։ Եվ, իհարկե, խոսքը գեղեցիկ սեռի մասին է:

Խոյ կինն իր առատաձեռնությամբ ու փխրունությամբ միշտ խելամտորեն դեպի իրեն է գրավում տղամարդկանց։ Նրանք մանկան պես միամիտ են, ինչն ուժեղ սեռի ներկայացուցիչներին ստիպում է նրանց պաշտպանել և փայփայել:

Այն կանայք, ովքեր ծնվել են Ցուլի նշանի տակ, առանձնանում են մագնիսական զգայականությամբ։ Տղամարդիկ սովորաբար սիրում են փայփայել ու երես տալ նման կանանց, ապահովել շքեղ կյանքով։ Միաժամանակ Ցուլ կանայք հակված են զոհաբերել իրենց։

Երկվորյակների համաստեղությունը իր տիրուհուն պարգևել է անհավատալի ներքին էներգիա։ Նման կանայք միշտ շրջապատված են եղել երկրպագուներով:

Իսկ ահա Խեցգետին կանայք կարողանում են ցանկացածի գլուխը պտտեցնել։ Նման կնոջ հետ հարաբերությունները դժվար թե երբևէ վերածվեն ձանձրալի առօրյայի:

Առյուծ աղջիկների հետ տղամարդը կարող է բացահայտել իր ներուժը։ Նման կանայք շատ հավատարիմ և նվիրված են իրենց զուգընկերոջը։

Բայց Կույս կանայք ամենանուրբ էակներն են, թեև կողքից նրանք կարող են սառը և ամեն ինչ հաշվարկող թվալ:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.