Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է` շուրջ 400 հազար կմ² տարածքով:Հայկական լեռնաշխարհի միջին մասը հայտնի է Միջնաշխարհ անունով:

Արտաշես Ա արքայի օրոք մարերից Փայտակարան-Կասպքի ու հարևան երկրամասերի գրավումով և Տիգրան Բ մեծի կողմից Ծոփքի վերամիավորումով վերջնականապես ձևավորվեց Մեծ Հայքի տարածքը,որը կազմում էր 311 հազար կմ²:

Հայկական լեռնաշխարհ

ԵՐԲ ԵՆ ԲԱԺԱՆՎԵԼ ՄԵԾ ԵՎ ՓՈՔՐ ՀԱՅՔԵՐԸ

Միասնական Հայաստանի թագավորությունը,որը տարածվում էր Կուր և Երասխ գետերի միախառնման վայրից մինչև Կեսարիա կամ Մաժաք քաղաքը,Ք.ծ.ա. 4-րդ դարում բաժանվել է երկու քաղաքական միավորի` Մեծ և Փոքր Հայքերի թագավորությունների:

Եփրատ գետից արևմուտք տարածվում էր  Փոքր Հայքի թագավորությունը,որի տարածքն ամենաընդարձակ ժամանակահատվածում կազմել է 80 հազար կմ²:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.