Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանում (UNEC) կրկին կմեկնարկի «Հայոց լեզու» դասընթացը՝ հայտնում է APA լրատվական գործակալությունը։

Դասընթացի նպատակն է ապահովել, որ ադրբեջանցի հետազոտողները «համակարգված հետևեն հայկական ԶԼՄ-ների հրապարակումներին, պատրաստեն վերլուծական նյութեր, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանան՝ կապված Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակի և ապագա իրադրության հետ»,- հայտարարել է բարձրագույն ուսումնական հաստատությունը։

Ինչպես հաղորդում է EADaily-ն, 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մեծացել է հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.