1. Աշխարհում գոյություն ունի 63 ծով և 5 օվկիանոս։
2. Աշխարհի ամենամաքուր ծովը Ուեդդելի ծովն է` Անտարկտիդայի ափին։ Այն գրեթե միշտ սառցակալած է։
3. Աշխարհի ամենախոր ծովը Ֆիլիպինյան ծովն է, որի առավելագույն խորությունը մոտ 10994 մետր է։
4. Ծովերի մեջ ամենամեծ մակերեսն ունի Սարգասյան ծովը։ Բացի այդ, այն միակ ծովն է, որ գտնվում է օվկիանոսի կենտրոնում։
5. Մակերեսով ամենափոքր ծովը Սպիտակ ծովն է։
6. Ամենատաք ծովը Կարմիր ծովն է։ Նրա մեջ ոչ մի գետ չի թափվում։
7. Ծովի ջրերի մեջ այնքան աղ կա, որ եթե այն հանեն, կարելի կլինի ծածկել երկրագնդի ողջ ցամաքը` նույնիսկ բազմամետրանոց հաստ շերտով։
8. Ծովի ալիքները կարող են հասնել 40 մետր բարձրության։ Նավերի համար ամենավտանգավորը թափառող ալիքներն են։
9. Աշխարհի ամենասառը ծովը Արևելասիբիրական ծովն է։
10. Ամենածանծաղ ծովը Ազովի ծովն է։ Նրա խորությունը չի գերազանցում 13,5 մետրը։
11. Ամենաշատ պետությունների ափեր ողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Ծովի հատակին գոյություն ունեն տաք գեյզերներ, որոնք արտանետում են 300-400°C տաքությամբ ջուր, բայց ծովի ջուրը չի եռում` ահռելի ճնշման պատճառով։
12. Ծովերն ու օվկիանոսները ներառում են Երկրի կենսական տարածքի 99%-ը։
13. Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրի վրա։ Նրա սիրտը կարելի է չափսերով համեմատել ավտոմեքենայի հետ։
14. Կյանքն առաջին անգամ ծագել է հենց ծովում։
15. Եթե ծովային սառույցը հալեցնենք, ապա կարելի է այն խմել, բայց մի փոքր աղի կլինի։
16. Ծովերն ու օվկիանոսները ծածկում են մոլորակի մակերեսի 71%-ը և կազմում են նրա ջրային պահուստի 99%-ը։
17. Ամենաերկար լեռնաշղթան Երկրի վրա` գտնվում է ջրի տակ։ Դա Միջօվկիանոսային լեռնաշղթան է` 50 հազար կմ երկարությամբ։ Այն գոտևորում է ողջ մոլորակը։
18. Ծովային ջրի կազմում առկա է 20 միլիոն տոննա լուծված ոսկի։
19. Համաշխարհային օվկիանոսի միջին ջերմաստիճանը +3,5°C է։
20. Երկրի խոշորագույն քաղաքների 75%-ը գտնվում է ծովափերին։
21. Մոլորակի բնակչության 80%-ը բնակվում են ծովի կամ օվկիանոսի ափից 100 կմ հեռավորությունից ոչ հեռու։
22. Միջերկրական ծովի զբաղեցրած տարածքը ժամանակին եղել է ցամաք, բայց հետո, համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով, Ատլանտյան օվկիանոսի ջրերը Ջիբրալթարի նեղուցով ներխուժել են ցամաքի վրա։
23. Մշտապես գոյություն ունեցող խոշոր ջրապտույտները Սկիլլան և Քարիբդիսն են, ինչպես նաև Մալստրյոմը` Նորվեգական ծովում։
24. Հյուսիսային և Բալթիկ ծովերի ջրերը չեն միախառնվում` իրենց ջրերի տարբեր խտությունների պատճառով։
25. Մարս մոլորակի մակերեսը ավելի լավ է ուսումնասիրված, քան Երկիր մոլորակի օվկիանոսային հատակը։
26. Ասիա մայրցամաքի ընդերքում գոյություն ունի ստորերկրյա օվկիանոս։
27. Ծովերի հատակին նույնպես գետեր են հոսում։ Դրանք կազմված են շերտաջրից և չեն միախառնվում ծովային ջրին։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.