Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Առավոտից լուռ նստած կարդում եմ. Մեղք էին ախր մարդիկ… հասարակությունը պիտի հասկանա, որ գլխավոր գերագույն ռեսուրսն ու արժեքը՝ դա մարդու կյանքն է։
Բայց, ֆեյսբուքյան արագ արձագանքման ջոկատը, նեղ պահին ինքնահաստատվող լայվիստների հետ, ԱԻՆ -ից առաջ արդեն՝ դեպքի վայրում էր.
թուրքերը լցվել են Երևան, բա սպասելի էր, թուրքերի ազիզը թաղեմ։
Քոչողլու սարքածն ա արա՝ մեռեք ձեր ղարաբաղի կլանով, մենք ապրենք։
Նիկօլը շեղում ա ժողովրդին Մեղրիի խնդրից՝ սատկես դու նիկօլ։
Դուք հլը ռուսին քֆուր արեք, ու սրանից ավելին կլինի։
Արեևմտամեռներ, բացատրեք՝ ԱՄՆ դեսպանատանը որտեղի՞ց էր հայտնի սպասվելիք ահաբեկչության մասին ինֆորմացիան։
Ռուսամեռներ, ինչքան բռնաբարեն ձեզ, որ հասկանաք՝ ռուսը քեզ չի թողնի շնչես։
Իրանին բզբզելու համար դուք հլը շատ կփոշմանեք։
Ու էս ամենի տակ թուրքերը հրճվում են վագոններով՝ «էս անգամ մենք չէինք» ձեռքառնոցի մեկնաբանություններով։
Մի թուրք էլ գրել էր՝ «а может там кто то курил?» -սա ամենաադեկվատ մեկնաբանությունն էր՝ տեսածներիցս։
Սրանք, իհարկե, ես դեռ մի կերպ թարգմանել եմ հայերենից հայերեն, որովհետև այս մեկնաբանությունները գրված են քարեդարյան հայերենով՝ լատինական տառերով, կամ՝ արդի ժամանակակից փողոցահայերենով։
Մի գրամ ադեկվատություն չկա էս հասարակության մեջ՝ օպերատիվ դատողություն, թացն ու չորը չխառնելու քթածակ, որը ոչ քաղաքականության հետ կապ ունի, ոչ էլ՝ համալսարաններ ավարտելու։
Չկա իրադրության սթափ գնահատում՝ ստամոքսին նայե՞նք, թե՞ Երկրի լինել-չլինելուն, չնայած, փորձը ցույց տվեց, որ ստամոքսի համար կպառկեն ասֆալտին, բայց Երկրի համար, ով սերունդ թաղեց՝ առռա հա!!!
Հասցնեն միայն պաթոսը բարձր պահել ու ողբը գրկեն ու զռան, որովհետև սրանց հարյուր տարիներով նույն զռան երգերն են, բայց՝ պաթոսը տեղը ու՝ փոքր ազգերի անհաղթահարելի կօմպլեքսը՝ Մենք հայ ենք, կամ՝ աշխարհքում ամեն մի հայ աշխարհքի տերն ա՝ էն անտեր երգի պես…
Մինչդեռ, սա է, ցավոք, ազգային պատկերը՝ էս նկարը.
Անձնական ոչինչ չկա, չեմ էլ ճանաչում էս աղջկան, բայց ոչ թե նիկօլի բերած մշակույթը կերավ ձեզ, կամ սեռժի ու քոչարյանի տարածը, այլ՝ ձեր հավաքական կերպարի ծնունդն ու դաստիարակությունն են՝ հինն էլ, նորն էլ։
Ինչ որ պետք է գիտենալ Հայաստանի մասին այսօր՝ մեկ նախադասությամբ.
Հայերը նստած նայում էին, թե ինչպես են Արևմուտքն ու Արևելքը, Հյուսիսի ու Հարավի հետ, կիսում իրենց երկիրը, ու, միաժամանակ, էս չորսից ոչ մեկի, այլ հենց իրար՝ քֆուր անելով։
Այս աղետը հասավ, որովհետև Հայը չսիրեց իր տունը սեփական ստամոքսից առավել։
Աստծուն հարցնես՝ էս ժողովրդին ո՞նց փրկենք, կասի բալամ՝ քանի հազարամյակներ աշխատում եմ էդ հասարակ հարցի վրա, տենց էլ չհասկացա՝ բայց արժէ՞…

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.