Ադրբեջանական տելեգրամ ալիքներում տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես է մի թրքախոս երիտասարդ շրջում Երևանի կենտրոնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, ցույց տալիս գորշ գայլերի հայտնի նշանը։ Նա իր տեսանյութերում հայերի հասցեին ծաղրական արտահայտություններ է հնչեցրել։

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացված տեսանյութի սկզբնամասում ենթադրյալ թուրքն ասում է, թե Հայաստանում քայլում է Թուրքիայի դրոշով շապիկն հագին ու իրեն որևէ մեկը ոչինչ չի կարողանում ասել։

«Տեսանյութի երկրորդ հատվածում էլ նշում է, թե Հայաստանի ամենամեծ թատրոնում է, որը եվրոպացիները ճանաչում են ինչպես Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան»,- ներկայացրեց Դավթյանը։

Ներկայացված տեսակադրերը վկայությունն են այն բանի, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ատելության, անհանդուժողականության քաղաքականությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian