«Երեկ, այսօր և հավերժ…»․ խոսուն խորագիրրը վերաբերում էր մեկ անհատի, ով իր կնիքն է թողել հայ երգարվեստի վրա, ով սահմանել է որակի սանդղակ անլույս տարիներին ու տարբեր սերունդների տարել դեպի լույս, որ մի օր չուրանալով իրենց ստացածը, հավաքվեն մեկ բեմում ու ասեն՝ Դու կաս․ հուլիսի 28-ին Արթուր Գևրիգորիչին նվիրված երեկոն էր՝ Դու կաս «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով։

Գրիգորիչի ձայնի ներքո էլ մեկնարկեց Վարպետին նվիրված համերգը՝ վերջին հեղինակային ստեղծագործությամբ՝ «Դու կաս», իսկ ստեղծագործությունն ամբողջացնում էր Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Tert.am Life-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է մանրամասներ և լուսանկարներ:

Համերգը վարելու պատասխանատու գործը վստահված էր հաղորդավարներ Անիտա Հախվերդյանին ու Ավետ Բարսեղյանին, ովքեր երեկոյի ընթացքում մեջբերելով Արթուր Գրիգորյանի մտքերը, նրան կարողացան դարձնել երեկոյի անուղղակի ներկան:

Մենահամերգի մեկնարկը տրվեց Երգի պետական թատրոնի նոր սերունդը՝ «Դռներ» ստեղծագործությամբ:

Բեմում էին Երգի պետական թատրոնի տարբեր սերունդների ներկայացուցիչները․ Սարոն, Արա Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկ Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Արթուր Իսպիրյանը, Էմմա Պետրոսյանը, Անդրեն և այլ արտիստներ, որոնց բեմում միավորել էր Գրիգորիչը՝ նրա խոսքը, գործը։ Երգի պետական թատրոնի բոլոր սերունդները մեկ բեմում կատարում էին Գրիգորիչի ստեղծագործությունները։

Միացյալ Նահանգներից հատուկ այս համերգի համար ժամանել էր Անդրեն, որը կատարեց «Արցախ» ստեղծագործությունը:

Մոսկվայից էլ ժամանել էր «փոքրիկ ղարաբաղցին»՝ Միշան, որն արդեն, ըստ բեմելի և ձայնի փոքրիկ չէր, բայց կատարեց հանդիսատեսի կողմից սիրված և իր համար այցեքարտ դարձած «Փոքրիկ ղարաբաղցին» երգը:

«Դու ասում էիր, որ չկան անփոխարինելի մարդիկ, բայց ինձ համար դու անփոխարինելի ես: Հավերժ կապրես իմ սրտում և երգերում»,- ասաց Նունե Եսայանն իր ելույթի ավարտին:

Շուշան Պետրոսյանն էլ կատարեց «Մեղեդի» ստեղծագործությունն՝ ելույթի ավարտին ասելով. «Սա ինձ համար ամենածանր ելույթն էր. Աստված վկա»:

Ինչպես բացումն, այնպես էլ փակումն արվեց Արթուր Գրիգորյանի ձայնով, իսկ դահլիճը հոտնկայս ունկդրում էր «Հայ գարուններ» ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2 տարի առաջ նմանատիպ համերգային ծրագիրը քննարկվել էր Արթուր Գրիգորյանի հետ․ նրա մահից հետո դուստրը՝ Մանե Գրիգորյանն , ով այժմ հանդիսանում է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, և թատրոնի տարբեր սերնդի ներկայացուցիչներ համախմբվել են ռեժիսոր Արթուր Մանուկյանի, Տիգրան Վիրաբյանի, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կյանքի կոչելով էստրադայի կնքահոր մտքերն ու գաղափարները:


от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian