Կա կարծիք, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն էր, որ բերեց 2020-ի 44-օրյա պատերազմին. Գլխավոր հարցը, որ այսօր կախված է Հայաստանում, հետևյալն է, ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի ապահովել երկրի անվտանգությունը: Այս մասին այսօր Նիդերլանդների Կլինգենդայլ համալսարանում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում 44-օրյա պատերազմը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդվարական լինելու հետ: Այստեղ իրավիճակն ավելի լուրջ է: Կա կարծիք, որ 1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումն էր, որ հանգեցրեց ԽՍՀՄ փլուզման կամ աշխարհակարգի փոփոխության: Իմ խորը համոզմունքն է, որ 2020-ի ղարաբաղյան պատերազմը, ըստ էության, հերթական նշան էր մի բանի, որ մեզ սպասում են գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ, աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենալու:

Պատերազմի պատճառը երկուսն էր. առաջինը գլոբալ և ռեգիոնալ ուժերի հարաբերակցության փոփոխությունը, որ երկար տարիներ տեղի էր ունեցել և այդ ֆոնին Ադրբեջանի վարած բանակցային քաղաքականությունը, որ տվեք մեզ այն, ինչ մենք ուզում ենք ստանալ պատերազմով, այլապես մենք դա կատանանք պատերազմով: Միանշանակ է, որ պատերազմը այս համատեքստում անխուսափելի էր: Իհարկե, այն դաժան փորձություն էր Հայաստանի համար, Արցախի համար, Հայաստանի ժողովրդավարության համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է քաղաքականություն, որ ԼՂ հարցն արդեն լուծված է. «Բայց սա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ կուլմինացիան է այն պատկերացումների, որ ԼՂ հարցի լուծման մասին ուներ և շարունակում է ունենալ Ադրբեջանը: Եթե մեկ բառով նկարագրենք այդ քաղաքականությունը, ապա դա հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ հայությունն Արցախում իր ներկայությունը համարի անհնարին: Սա է նկատի առնվում, որ ասվում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է»,-ասաց վարչապետը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.