Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։

Վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու վերջինիս և արջի միջև մենամարտ է սկսվել։

Դեպքի հանգամանքները պարզվում են:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian