Դիմադրության շարժման անդամները այս պահին Կառավարության 3րդ մասնաշենքի մոտ են: Ոստիկանությունը պատգամավորներին չի թողնում ներս մտնել շենք: Ընդդիմադիրները փորձեցին մուտք գործել շենք, ինչից հետո ոտիկանների և երթի մասնակիցների մոտ հրմշտոց սկսվեց:

Բախման արդյունքում ոստիկաններից մեկը ուշագնաց է եղել:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր. «Բոլոր քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն և դիրքորոշում հայտնեն, պետք է դիրքորոշում հայտնեն հասարակական կազմակերպությունները եւ մտավորականությունը, բուհերը:

Սա ջրբաժան է, ով ուզում է` ունենանք պետություն, ինքն այս փաստաթղթին դեմ չի կարող լինի, սա նվազագույն պահանջներն է հայ մնալու, պետություն ունենալու:

Երկուշաբթի օրվանից համախմբելու ենք ուժերը և գնալու ենք դռնեդուռ, վիճակը օրհասական է, ով փաստաթղթին դեմ է, դեմ է ժողովրդին, որովհետև այլ հնարավորություն, այլ ելք, այլ ճանապարհ չկա:

Երկուշաբթի օրվանից ժամը 11:00-ից բոլորիդ հրավիրում ենք հրապարակ, մի քանի հասցեներով գնում ենք, հերթով բոլորը պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք` ով է ժողովրդին կողմ, ով է դեմ»:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian