Շուշան Պետրոսյանը ակցիա է արել Նյու Յորքում. վերջինիս բղավոցներից հետո տարածքի բնակիչները զանգահարել են ոստիկանություն
Ըստ տեղեկությունների երգչուհին այժմ գտնվում է Նյու Յորքում և կվերադառնա մոտ մեկ ամսից:
Hraparak.am-ի տարածած տեսանյութում երևում է, որ Շուշան Պետրոսյանը Նյու Յորքում վանկարկում է «Առանց Նիկոլ Հայաստան»։
Մեր տեղեկություններով Նյու Յորքի փողոցներից մեկում Շուշան Պետրոսյանի բղավոցներից հետո տարածքի բնակիչները զանգահարել են ոստիկանություն, որոնք անմիջապես ժամանել են դեպքի վայր և բերման են ենթարկել նրան։
Այժմ Շուշան Պետրոսյանը Նյու Յորքի Ոստիկանության դեպարտամենտում բացատրություններ է տալիս իր բղավոցների համար։