Շիրակցի գերիների ծնողները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը Հոռոմ գյուղի մոտ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ գերիների հարազատաները նշում են, թե իրենք «հարցեր ունեն ընդդիմադիրների հետ»։

Օրինակ, ասում են, թե ինչու՞ ընդդիմադիրները սահման չեն գնացել, ինչո՞ւ են իրենց որդիները մինչև հիմա գերության մեջ և այլն։

Շիրակցի գերիների ծնողները փակել են «Դիմադրության» ավտոերթի ճամփան

Տեղում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված։ Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողների մեծաթիվ կուտակումներ կան նաև մարզկենտրոն Գյումրիում, դեպի ուր էլ ուղևորվում ընդդիմադիրների ավտոերթը։
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, ոստիկանության ծառայողները «մի կերպ են զսպում» իրավիճակի էլ ավելի սրացումը։

«Ընդդիմադիրներին կուզենք հարց տալ, թե ինչի են մեր երեխեքը հիմի գերի, իրենք չեն օգնում ազատել, հիմի հելել են, կռիվ կընեն, թող էն ժամանակ սահման գնային»,- նշում է գերիներից մեկի հարազատը։

Նշենք, որ ճանապարհն արդեն մոտ կես ժամ է՝ փակ է։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են գերիների և անհետ կորածների հարցերով զբաղվող երեք հանձնաժողովներ: Միջգերատեսչական հանձնաժողովներից մեկը ստեղծվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Եվս մեկ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվել է վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ:

Գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարցերով զբաղվող ևս մեկ հանձնաժողով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծվել է պաշտպանության նախարարի որոշմամբ:

Հավելենք, որ գերիների հարազատները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել կառավարության առջև՝ դժգոհելով, որ իշխանությունները բավարար քայլեր չեն անում իրենց զավակներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.