Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ «Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, և հիմա տեղափոխում են ԲԿ»։

Ինչ վերաբերում է նարն առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն աղերս չունի իրավաբանության հետ․«Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքաշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքաշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։

Փաստաբանն ասաց, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, և դիմեց Դատախազությանը․«Դիմում եմ Դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն այսօր հայտարարություն էր տարածել Գալեյանին ձերբակալելու մասին։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian