ՀԱՅ ԱԶԳՆ ՈՒ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՐՏՎԱԾ ՉԵՆ…
Կյանքը պարտված չէ՝
զարթոնք ու զրկանք, բերկրանք ու բեկումներ. ահա բանաձևումն այն հազարամյա պատմության, որ ունեցել է հայ ազգը…
Մայիսի 9-ը մեր Եռատոնն է՝ օր, որ մեր պատմամատյանի մեջ գրվել է ոսկեգույնով, և այդ էջերը վերնագրվել են Հաղթանակ։ Հաղթանակ, երբ Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին ծածանվում էր Հայոց եռագույնը, Հաղթանակ, երբ անհուն խնդությունից հոսում էր գինին, երբ հաղթանակած հայ զինվորը Քոչարի էր պարում, աղոթում և գնում է՛լ առաջ։ 1992-ի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը դարձավ բեկումնային՝ նախանշվեց հետագա հաղթանակների ուղին։ Շուշիի ազատագրումը դարձավ Հայոց նորագույն պատմության փառահեղ էջերից մեկը…
Սակայն 2020 թվականին թշնամական արկերը նորից պայթեցին Արցախում։ Դավադրաբար հանձնեցին նաև Շուշին, դավաճանությամբ և կապիտուլյացիայով թշնամուն հանձնվեց Արցախի մեծ մասը։ Զոհվեցին և վիրավորվեցին մեր հազարավոր հերոսները՝
անձնազոհությամբ փորձելով անսասան պահել Հաղթանակ տարած իրենց հայրերի գործը։
Պատմության մեր մատյանում, ավաղ, դավաճանների պատճառով փաստեցինք պարտություն, ունեցանք մեծ կորուստներ։
Սակայն հերոսական և քաղաքակրթական ոգի ու սաղմ ունեցող հայ ազգը չի ծնկել։ Նա այսօր էլ պայքարում է՝ հանուն Արցախ-Հայաստանի, հանուն Շուշիի ազատագրման, հանուն համազգային երազանքի, ինչի առաջին քայլը դավաճանների հեռացումն է։
Հայ ազգն ու զինվորը պարտված չեն՝ ապիկար վախկոտներն են պարտված։
Այսօր՝ մայիսի 9-ին, մենք տոնում ենք Եռատոնը, գլուխ ենք խոնարհում մեր հերոս պապերի ու հայրերի շիրիմների առջև և հաստատուն ազդարարում՝
— Արցախը հայկական է,
— Հայաստանն առանց թուրքի է,
— մեր ճամփան ու արմատը Գետի երկու ափերին են…
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
09 մայիսի, 2022 թ.

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian