Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 21-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19։40-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի հասցեով, որտեղ տան բակում՝ կեռասենու ծառից կախված, հայտնաբերել են երեխայի կախված դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 11-ամյա տղայի դին։
Կայքի տեղեկություններով՝ երեխային ծառից կախված հայտնաբերել է նրա 18-ամյա քույրը, որը օգնության է կանչել հարևաններին, ապա իջեցրել են երեխային, բայց նա արդեն մահացած է եղել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն, պարզվում է։