«Անկեղծ ասած, մի քիչ հիվանդ էի։ Իշխանական մամուլն ու ինչ-որ մարդիկ սկսեցին ասել՝ շարժումը տապալվել է, պառակտվել է, գնացել են։ Հիմա եկել եմ այստեղ, որ ասեմ, լսե՛ք, ծոծորակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չե՛ք տեսնի»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ելույթ ունենալով հանրահավաքում։

Անդրադառնալով պատերազմին՝ նա նշեց․ «Ուզում եմ վստահեցնեմ, որ բոլոր մեղավորները պատժվելու են, ովքեր մեր 1000-ավոր տղեքին զոհեցին ու ասացին, որ «կարող էին զոհեր չլինել»։

Խոսելով ՀՀ-ի անվտանգային խնդիրների մասին, նա նշեց․ «Այս իշխանությունները քանդեցին մեր անվտանգային համակարգը, երբ կա անվտանգությունը, մենք դա չենք զգում, երբ խարխլվում է, սկսում ենք զգալ, ունենք արտագաղթ, չունենք ներդրումեր, քանի որ չկա անվտանգային համակարգ»։

Արթուր Վանեցյանը նշեց, որ իշխանությունները պարտվողական քաղաքականություն են առաջ տանում, ասում են՝ «եթե մենք գնանք կլինի պատերազմ», բայց, նրա խոսքով, հենց իշխանություններն են բերել պատերազմը։

«Այս իշխանությունները արժանի չեն ՀՀ-ին և Արցախին, այս իշխանությունը առնետի պես կրծել է մեր ներկան ու փորձում է կրծել մեր ապագան»,-հավելեց Արթուր Վանեցյանը։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian