Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է օրենք ընդունել, որը ամսական երեք օր դաշտանային արձակուրդ է նախատեսում:
Բարեփոխումը վերարտադրողական առողջությանն առնչվող մի շարք առաջարկների մի մասն է, եւ առաջին անգամ դրա մասին հայտնել էր իսպանական Cadena SER ռադիոկայանը:

Առաջարկվող այլ միջոցներից է 16 եւ 17 տարեկան աղջիկներին առանց ծնողների թույլտվության աբորտ անելու հնարավորության ընձեռումը, գրում է CNBC-ն։

Բացի այդ, օրինագծով առաջարկվում է նաեւ, որ ուսումնական հաստատություններն անհրաժեշտության դեպքում կանացի հիգիենայի միջոցներ տրամադրեն։

Ըստ այլ տեղեկությունների՝ առաջարկվող օրենքը պետք է հաստատվի Իսպանիայի կառավարության կողմից հաջորդ շաբաթ, որն Իսպանիան դաշտանային արձակուրդ առաջարկող առաջին արեւմտյան երկիրը կդարձնի:

Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Զամբիան այն սակավաթիվ երկրներից են, որոնք արդեն դաշտանային արձակուրդ են առաջարկում:
Նիդեռլանդներում 2019 թվականին հրապարակված մոտ 43 հազար կանանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց 85 տոկոսը ցավոտ դաշտան է ունենում՝ վիճակ, որը նաեւ հայտնի է որպես դիսմենորեա:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian