Զոհված զինծառայողների հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը, նրանց ձեռքին կան զոհված զինծառայողների նկարները։

Այսօր դատախազի չներկայանալու պատճառով Փաշինյանի դեմ գործ հարուցելու հերթական դատական նիստը չի կայացել: Դատավորը հայտարարել է, որ ինքը ծանուցել է դատախազին:

Նշենք, որ այդ դատական նիստով զոհվածների հարազատները գործում պետք է ներգրավվեին որպես տուժողներ: Ծնողները կասկածներ ունեն, որ նիստը դիտավորյալ ձգձգում են:

«Մենք վրդովմունքից դուրս ենք եկել փողոց, փակել ենք փողոցը՝ պահանջելով, որ գան, մեր բոլոր հարցերին պատասխան տան, ոչ թե սպասենք մայիսի 19-ին ժամը 1-ին»,-ասաց զոհվածի հարազատներից Անահիտ Մանասյանը:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian