Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ժամը 13:30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:

Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.