ՊՊԾ նախկին աշխատակից, Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Այնքան անհեթեթ գործ է կարվել, որ նույնիսկ կեղծիքով չկարողացան ձերբակալել»։

Քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Արամ Գրիգորյանի բնակարանում, ապա՝ բերման ենթարկել վերջինիս՝ Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, որտեղից էլ Գրիգորյանին տեղափոխել են ՔԿ Երևան քաղաքի վարչություն։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ:

Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է, արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian