Ես համոզված եմ, որ Արցախի կարգավորման խնդիրը Երևանի կենտրոնում չի, որ պետք է լուծում ստանա, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց նիստը նախագահող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր զինված ուժերն ունեն մոբիլիզացիոն ռեսուրսի կարգավորման խնդիր, տարիներ շարունակ մենք այդ խնդիրը բարձիթողի վիճակում ենք թողել և 44-օրյա պատերազմը դրանք շատ ակնառու դարձրին։

Մենք ժամանակ չունենք այդ ռեսուրսը չկարգավորված թողնելու համար, կարծում եմ, որ այստեղ անելիք ունենք, և այս օրերին տեսնում ենք, որ լավ պատրաստված երիտասարդություն ունենք, որոնք իրոք ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Արցախի հարցի լուծմանը», — հայտարարեց Անդրանիկ Քոչարյանն՝ ընթերցելով նախօրեին արած իր գրառումն այն մասին, որով կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել մայրաքաղաքի փողոցներից բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին։

«Կարծում եմ, որ բերման ենթարկելը թռուցիկ խախտումներ են, և եթե իրենց նպատակը Արցախի պաշտպանությունն է, պետք է այդ ռեսուրսը փոխանցել մեր զինված ուժերին», — ասաց Անդրանիկ Քոչարյանը։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian