ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Գյումրիում ՀՅԴ-ական և հանրապետական երիտթևերի ներկայացուցիչների կողմից ծեծի ենթարկված պապիկներից որևէ մեկը պապիկ չէ: Ի դեպ, տարեց տղամարդկանց ծեծողներից մեկը եղել է Մանուկյանի որդին, որին ձերբակալել են:

«Էդ պապիկների պահվածքը, հայհոյանքը, ագրեսիվությունն ու 2 կոպեկի համար նման պատվեր կատարելը, վստահաբար, նորմալ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր»,- այսպես է մեկնաբանում Ազգային ժողովի պատգամավորը որդու և նրա ընկերների արարքը:

Վերջինս նաև հավելում է. «Տվյալ դեպքում դիմացը կանգնած էին ամենաայլանդակ հայհոյանքով, ինչպես գյումրեցիներն են ասում՝ լափառոշ բերանով ինչ-որ անհասկանալի էակներ, որոնք ուղղակի հատուկ հանձնարարությամբ եկել էին: Բազմաթիվ մեքենաների վրա էին հարձակվում, հավկիթ էին նետում, հարվածում էին: Մեր տղաներից մեկի մեքենան ամբողջությամբ վնասվել է: Կարծում եմ՝ նախաքննությունը կպարզի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուս անձը ընդդիմադիր ակտիվիստ Գոռ Սարգսյանն է: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին նշված վայրում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նախաքննության ընթացքում պարզվել է վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian