Այսօր ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գրառման մեջ ասված է.

«Հանձնախումբը և ժողովուրդը համակարծիք էին: Շնորհավորում եմ տաղանդավոր քանդակագործ Արմեն Սամվելյանին և շնորհակալ եմ բոլորին՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ մոտեցման համար:

Ուրախ եմ, որ Փրկչի մոնումենտալ արձան-համալիր ունենալու գաղափարը համախմբել էր քանդակագործների՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Շնորհակալ եմ հանձնախմբին՝ ավելի քան 4 ամիս շարունակ սրտացավ աշխատանքի համար:

Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի»։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian