44-օրյա պատերազմի հերոսներից մեկը՝ Մնացական Ավետիսյանը միացել է հացադուլավոր զինակիցներին։ Նա ֆեյսբուքյան ուղերձով է հանդես եկել, որին կից գրել է․ Միանում եմ:
Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին:
Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում: