#Արփինե Բեկջանյան

90-ականների ամենահայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է ԱՄՆ-ում: Մութ ու ցուրտ տարիների ամենասեքսուալ երգչուհիներից մեկը բազմիցս խոսել է այն մասին, որ մեծ փառքին հաջորդել էր սև ցուցակում հայտնվելը:

Նրա խոսքով՝ ինքը և 90-ականներին հայտնի դարձած մի շարք երգիչներ պարզապես մերժվում էին հեռոստաընկերությունների կողմից: Մեծ բեմերին փոխարինելու էին եկել ակումբները: Ակումբային բեմերից հոգնած Արփինեն, ի վերջո, տեղափոխվեց ԱՄՆ:

Երգչուհին չի թաքցնում, որ ԱՄՆ-ում նրա համար շատ դժվար է եղել, ստիպված է եղել աման լվանալ, մատուցող աշխատել, գանձապահ լինել:

Արփինեն հարցազրույցում նշել է, որ ստիպված է եղել անցնել ինքն իր վրայով, չնայած դրան՝ միշտ կարծել է, որ ավելի լավ է մատուցող աշխատել, քան իր երեխան սոված մնա: Երգչուհին նաև խոստովանել է, որ իր համար հոգեբանորեն բարդ էր, որ խանութում աշխատելիս նրան այդ կարգավիճակում տեսել է դերասանուհի Մերի Մակարյանը: Չնայած այս ամենին՝ Արփինեն պնդում է, որ հպարտ է, որ կարողացել է այդ աշխատանքները կատարել և պարզ ճակատով մնալ:

Ի դեպ, ամերիկյան երազանքի ճանապարհին նա տևական ժամանակ ստիպված էր բաժանվել որդուց: Նա դստեր հետ ԱՄՆ-ում էր, իսկ որդին՝ հայրիկի հետ Հայաստանում: Ներկայումս ընտանիքը լիարժեք կազմով է:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.