#Ո՞ր նյութի դեֆիցիտի մասին է հուշում այտուցվածությունը

Այտուցվածությունը, որը հանգեցնում է քաշի ավելացման, կարող է յոդի դեֆիցիտի ախտանշան լինել: Այս մասին զգուշացրել է թերապեւտ, սրտաբան Դարյա Վոլկովան (Ռուսաստան):

Յոդն առողջության համար շատ կարեւոր միկրոտարր է, որը կարեւոր դեր է խաղում վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման համար: Այդ հորմոններն ազդում են աճի, նյութափոխանակության, վերարտադրողական գործառույթի, ֆիզիկական եւ մտավոր զարգացման, տրամադրության վրա:

ԱՀԿ տվյալներով՝ չափահաս մարդուն օրական 150-200 մկգ յոդ է անհրաժեշտ, որի մեծ մասն օգտագործվում է վահանաձեւ գեղձի կողմից: Որպեսզի օրգանիզմը նորմալ գործի, վահանաձեւ գեղձը պետք է միշտ յոդի պահուստային պաշար ունենա, եւ եթե այն չլրացվի, կարող է յոդի դեֆիցիտ առաջանալ: Դրա հետեւանքները կարող են լինել կոգնիտիվ խնդիրները, ինտելեկտի անկումը, հանգուցավոր խպիպը, հակվածությունը սրտի հիվանդություններին:

Վոլկովայի խոսքով՝ որոշ նշաններ կարող են մատնանշել յոդի դեֆիցիտը: Դրանցից առաջինը օրգանիզմի հյուսվածքներում ջրի կուտակումն է, այսինքն՝ այտուցվածությունը:

«Վահանաձեւ գեղձի ֆունկցիայի նվազման պատճառով մարդկանց օրգանիզմում հաճախ հեղուկ է կուտակվում, այտուցվածություն է առաջանում, եւ կարող է քաշի ավելացում նկատվել ավելցուկային ջրի պատճառով»,- ասել է Վոլկովան:

Յոդի դեֆիցիտի այլ ախտանշաններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.

Ակտիվ քրտնարտադրություն,

Արագ հոգնածություն,

Ուժեղ քնկոտություն,

Դեպրեսիվ իրավիճակ,

Մաշկի չորություն,

Փորկապություն,

Առիթմիա:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.