#Դավիթ Աֆրիկյան

Դերասան Դավիթ Աֆրիկյանը վերջին տարիներին մեծ մասսայականություն է վայելում: Շատերը, սակայն չգիտեն, որ Դավիթը նաեւ դերասան Հայկ Աֆրիկյանի եղբայրն է: Վերջինս ժամանակին լսարանին հայտնի էր դարձել հենց սերիալների շնորհիվ: Ներկայումս Դավիթի աստղային ժամն է:

Եղբոր մասին տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Դավիթը նշել էր հետեւյալը (Bravo.am). «Երբ մեծ եղբայրն ինչ-որ բան է անում, փոքրը փորձում է նմանվել նրան: Ես ու Հայկը որոշել էինք բժիշկ դառնալ, նույնիսկ պարապում էինք դպրոցական տարիներին, բայց հետո եղբայրս

մտափոխվեց, քանի որ ընկերներից մեկի հետ Թատերականում դասի էր մասնակցել ու հավանել էր այնտեղի աշխարհը: Երբ նա արդեն սովորում էր այս բուհում, հաճախ էի գնում ներկայացումները դիտելու: Թեեւ պարապում էի Բժշկականի համար, լսել էի, թե իբր կոռումպացված կառույց է,

եւ եթե գումար չունես, չես ընդունվի: Արդյունքում հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից եւ ընդունվեցի Թատերականի նախապատրաստական կուրս` ծանոթանալու դերասանական արվեստին` մտածելով, որ եթե չհավանեմ, կգնամ բանակ: Մեկ տարի ուսանեցի Ռուբեն Մարուխյանի կուրսում եւ դերասանի մասնագիտությունն ինձ գրավեց»:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian