Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ամուսնու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա կապակցությամբ. «ԵՎ ծնվեց նա: Իմ ճանաչած և հանդիպած ամենաբարի, ամենաանկեղծ, ամենահայրենասեր, ամենաազնիվ, ամենաները կարելի է անվերջ թվարկել: Ինչքան հպարտ եմ, որ արդեն 12 տարի ճանաչում եմ քեզ: Ավելին՝ կիսում եմ քեզ հետ յուրաքանչյուր երջանկություն և դժվարություն: Շատ բանի միջով ենք անցել և վստահ եմ՝ դեռ պիտի անցնենք։ Մեր միությունն ամուր է հենց դրանով. որ մենք էդպես էլ չկոտրվեցինք (ասեմ ավելին՝ հակառակը տեղի ունեցավ): Մի տեսակ մեր օրերում արժեզրկվել են սերը, ամուսնությունը, ընտանիքը, ընկերությունը, մարդկային պարզ հարաբերությունները: Մարդիկ չափազանց հեշտ են հանձնվում, չափազանց հեշտ են պարտվում, հեռանում, պայքարելը կարծես ամոթ է դարձել։ Իսկ ես, ամեն օր հասարակության և շրջապատիս մեջ տեսնելով օրեցօր շատացող այդօրինակ դեպքերը, մինչև այսօր լուռ հպարտացել եմ, որ կողքիս է մարդու այն եզակի տեսակը, ինչպիսին դու ես։ Շնորհավոր ծնունդդ։ Նկարում մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք—առանց որևէ ֆոտոշոփի և ֆիլտրների»:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.