#Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով ապրիլի 17-ից Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին է հայտարարել՝ գիշերելով հրապարակում, այցելել է նույն հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին։

«Օրը մի քանի անգամ մոտենում եմ հացադուլավոր տղաներին, խնդրում եմ որ դադարեցնեն հացադուլը, բայց իրենք ասում են, որ դեռ չեն հասել այն նպատակին, որ իրենց առաջ դրել են։ Իրենց ասում եմ՝ դադարեցրեք հացադուլը, սկսեք ձեր պայքարն այլ կերպ, մի թուլացեք, մի հյուծվեք։ Տղաները նորմալ են ընդունում, բայց որոշումն իրենցն է»,- լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իրեն մոտեցող քաղաքացիները հիմնականում առաջարկում են  օր առաջ դուրս շպրտել  այս իշխանություններին, ձևավորել նորմալ ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը։

«Շատ-շատ ճանապարհներ են նշում, բայց ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք հիմա չենք եկել այստեղ պահանջով, օրինակ, իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակն է  հանուն Արցախի և հանուն Հայաստանի, հանուն հզոր Արցախի ու հզոր Հայաստանի։

Այստեղ են գալիս  բազմաթիվ  մարդիկ, որոնք ունեն այլ քաղաքական հայացքներ, որևէ պարագայում մենք չէինք պատկերացնի, որ իրար հետ կարող ենք լինել մի հրապարակում, բայց այստեղ մենք պայքարում ենք «հանունի» համար՝ հանուն Հայաստանի ու հանուն Արցախի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, այս իշխանությունների  խոսքը չի կարող հավատ ներշնչել, որովհետև  այս իշխանություններն  բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, չգիտեն իրենց խոսքի արժեքը։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.