Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ ինքն իր խնդիրը լուծի. Նվեր Կիրակոսյան

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն մի քանի օր է, ինչ Ազատության հրապարակում Արցախի փրկության համար մղվող պայքարի շրջանակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, քիչ առաջ հայտարարեցին, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից, ինչի մասին հնչեցրին հայտարարություն։

«Սակայն մենք անպայմանորեն նորից հանդիպելու ենք, քանի որ մեզ այլևս մի բան է հավերժ կապում՝ մենք անկախության սերունդ ենք, և մենք ևս մեկ անգամ ասում ենք, որ Արցախը չի կարող և չի լինելու Ադրբեջանի կազմում»,– ասվում էր հայտարարությունում։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian