ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ առողջապահության նախարարության նախագիծը, ըստ որի՝ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն:

Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս «Քովիդ-19» ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Ինչպես նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:
«Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը:

Նախարարը նշեց, որ որոշումը պայմանավորված է հետևյալ փաստերով:

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։

Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել: Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել, ինչը տեղավորվում է մեր ընդհանուր քաղաքականության մեջ:

Մենք համավարակի առաջին իսկ օրից շատ համաչափ և զգուշորեն ենք մոտեցել սահմանափակումներ կիրառելուն, և դրանք ուղղված են եղել միայն համավարակը զսպելու, կանխարգելելու և ժամանակ տալու առողջապահական համակարգին իր ուժերը մոբիլիզացնելու համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian