#Գոռ Սուջյան

Երգիչ և LA project-ի մենակատար Գոռ Սուջյանն անդավաճան մնալով իր ոճին՝ շարունակում է լսարանին ներկայացնել հայ անվանի գրողների բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը:
«Վերջերս ներկայացրել ենք Եղիշե Չարենցի «Սոնետ»-ը, որի տողերը եղել են բավականին սիրված ու երգը ևս սիրվել է, դրական արձագանքներ ենք ստացել. Ուրախ ենք, որ նմանօրինակ գործերը սիրվում են, տարածում գտնում»,- ասաց Գոռ Սուջյանը և հավելեց, որ մոտ ապագայում ևս կներկայացվեն նոր գործեր:


LA Project-ի առաջին ստեղծագործություններից մեկն էլ եղել է Համո Սահյանի «Փնտրում ես դու» ստեղծագործության հիմանն վրա գրված երգը, այսօր գրողի 108-ամյակն է և երգիչը խոսեց պատասխանատվության մասին, որը ստանձնել են այս նախագծի շրջանակներում:
«Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել մեր հայ գրողների ստեղծագործությունները նորովի, նոր մատուցմամբ, բայց պահելով գաղափարը»,- պատմեց Գոռ Սուջյանը:


Երգիչը նաև պատմեց, որ նախագծի սկզբում չէին պատկերացնում, որ կհանրայնացնեն գործերը:
«Ի սկզբանե չեն եղել մտավախություններ, երբ սկսել ենք այս աշխատանքը: Նախագծի հեղինակը Լևոն Արևշատյանն է, երբ սկսում էինք նման գործերը չէինք էլ մտածել հանրայնացնելու մասին, նեղ շրջանակի համար էր դա արվում, բայց հետագայում որոշեցինք հայ հեղինակներին ներկայացնել մեծ լսարանին»,- ասաց նա:

Թերեզա Հովհաննիսյան

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian