«Մենք այդ հրապարակի ամենաշատ մարդը պետք է լինենք, ցույց տանք մեր ուժը մեր համախմբվածությամբ։ Սա էն հարցը չի, որ պետք է անտարբեր լինենք, նստենք տանը ու սգանք։ Հիմա այդ պահը չի։
Պետք է հասնենք նրան, որ բոլոր մեղավորները, ստանան իրենց արժանի պատիժը, դա մեր պարտքն է։ Ցանկացած ծնող, հարազատ, հաշմանդամություն ստացած տղաներ, գերությունից վերադարձած տղաներ, պետք է ներկա լինեք Ազատության հրապարակում ու ձեր բողոքի ձայնը բարձրացնեք։
Ապրիլի 22-ին, ժամը 19։30-ին հավաքվեք, հավաքը նվիրված է լինելու զոհված տղաների հիշատակին, ճրագավառություն է լինելու։ Ազատության հրապարակից է սկսվելու ուղին, որով գնալու ենք մինչև վերջ, վերջը լինելու է մեղավորների պատիժը»,- ասվում է զոհվածի ծնողի կոչում։