#Arusyak Julhakyan

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-իր իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում հրապարակված՝ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հոդվածին:

Ջուլհակյանը գրել է.

«Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հոդվածով, որով դեմ է արտահայտվում խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Վերջինս կարծես թե հպարտությամբ արձանագրում է, որ նաև ինքն է դեմ եղել 1998թ․ փուլային տարբերակին (ըստ էության՝ միակ իրական և իրատեսական տարբերակը Արցախյան հակամարտությունը լուծելու)՝ նշելով, որ առաջարկվող փաստաթղթում չկա նշում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, ըստ Օսկանյանի, եղել է այն, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Օսկանյանը, սակայն, եղել է այն կարծիքին, որ հնարավոր է խոսել կարգավիճակի մասին, բայց զերծ մնալ տարածքային ամբողջականության խնդիրը հիշատակելուց։

«Շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ»,- ասում է պարոն Օսկանյանը, ապա շարունակում.

«Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս»:

Այսպիսով՝ պարոն Օսկանյանը պնդում է, որ հնարավոր էր միևնույն փաստաթղթում միաժամանակ խոսել Արցախի կարգավիճակի մասին և շրջանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Եվ որպես իր պնդման ապացույց ներկայացնում է հաջորդ երեք՝ ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները։

Մի կողմ թողնենք, որ այդ երեք առաջարկներն այդպես էլ չեն ընդունվել, և անհասկանալի է դրանք 98-ի փուլային տարբերակի համեմատ որպես լուրջ դիվանագիտական ձեռքբերում ներկայացնելը։ Փորձենք կարդալ այդ փաստաթղթերը և կտեսնենք տարածքային ամբողջականության սկզբունքի հիշատակումը թե՛ Ընդհանուր պետության և թե՛ Մադրիդյան առաջարկներում։ Եվ ուրեմն, այդ ի՞նչն էր փոխվել ի նպաստ մեզ։ Տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրո՞ւմը։ Ի նպա՞ստ։ Ինչևէ։ Սա էլ մի կողմ թողնենք։

Անդրադառնանք պարոն Օսկանյանի այն պնդմանը, որ թե՛ Ընդհանուր պետության, թե՛ Քի Վեսթի և թե՛ Մադրիդյան առաջարկներն անդրադառնում էին Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։

Բացում ենք Ընդհանուր պետության առաջարկը և 1-ին իսկ հոդվածում կարդում՝ «Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի գլխավոր բանակցողը տեղյակ չէ այս նրբություններից։ Դժվար թե։ Մի՞թե նախկին նախարարը և երբեմնի բանակցողը մոռացել է այս նրբությունները։ Կրկին դժվար է այդպես կարծել։ Եվ ուրեմն, մնում է եզրակացնել, որ գործ ունենք մեր հանրությանը մոլորեցնելու, մանիպուլացնելու, ժողովրդի հետ ազնիվ չլինելու հերթական փաստի հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian