Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն, այն օգտագործում են նաև որպես բուժիչ միջոց:
Թանձրատերևուկը շատ տարատեսակներ ունի, սակայն ամենատարածվածը, այսպես կոչված, փողի ծառն է:
Ուշադրություն: Թանձրատերևուկը մեծ քանակությամբ մկնդեղ է պարունակում: Այդ պատճառով էլ այդ բուսատեսակի հիման վրա պատրաստված դեղերը պետք չէ չարաշահել, հակառակ դեպքում գերդոզավորումը կարող է հանգեցնել սրտխառնոցի, փորլուծության, գիտակցության խանգարման:
Շուրթերի հերպես: Թանձրատերևուկի մի քանի թերթիկներից քամել հյութը և քսել շուրթերի ախտահարված մասերին յուրաքանչյուր 30 րոպեն մեկ: Կարելի է նաև բամբակը թրջել թանձրատերևուկի հյութի մեջ ու դնել ախտահարված մասի վրա, ֆիքսել լեյկոպլաստով:
Անգինա, տոնզիլիտ: Թանձրատերևուկի 10 թերթիկներից քամել հյութը, խառնել 200 մլ ջրի հետ: Կոկորդը ողողել օրը 3-5 անգամ:
Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն: Առավոտյան, ուտելուց 1 ժամ առաջ, ուտել թանձրատերևուկի 2 թերթիկ՝ մանրամասն ծամելով:
Պիելոնեֆրիտ, ցիստիտ: Թանձրատերևուկի 5 թերթիկ մանրացնել, վրան լցնել 200 մլ տաք ջուր, 1 ժամ թրմել, քամել: Ստացված խառնուրդից խմել 1 ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ, օրը 3 անգամ:
Արթրիտ, արթրոզ: Քամել թանձրատերևուկի 10-15 թերթիկի հյութը, քնելուց առաջ քսել ախտահարված անոթներին:
Թութք: Թանձրատերևուկի կտրտած տերևը դնել համապատասխան տեղին: Օգնում է միանգամից:
Այրվածքներ, քերծվածքներ, վերքեր, կտրվածքներ: Թանձրատերևուկի թերթիկներն աղալ, պատրաստված շիլան դնել վնասված հատվածի վրա ու բինտով կապել: Չորանալուց անմիջապես հետո վիրակապը փոխել` 2-3 ժամը մեկ:
Բացի վերոնշյալից, որոշ տվյալներով՝ թանձրատերևուկը մաքրում է օդը վնասակար մանրէներից: