#Իննա Խոջամիրյան

Իննայի հետևորդները գիտեն, որ նրա ճամփորդություններն առանց արկածների չեն անցնում: «Ճամփորդությունները միշտ հիշարժան են, միշտ, բայց չգիտես ինչի ամենաշատը տպավորվում են ամենադաժան պահերը: Վերջին օրվա ձախորդությունները սկսեցին նրանից, որ Գերմանիայից Պրահա վերադառնալուց հետո որոշեցի ոչ թե միանգամից օդանավակայան գնալ, այլ հասնել Պրահայի կենտրոն ` իրենց ավանդական քաղցրավենիքը՝ տրդելնիկ ուտելու: Բկլիկ եմ, ընկա քաղցրավենիքի հետևից, ու «պատժվեցի»: Վերադառնալուս օրը վթարի եմ ենթարկվել, նաև տուգանել են: Օդանավակայան գնալիս իմ մեքենային հարվածեց հանդիպակաց եկող մեքենան: Իսկ տուգանեցին, որովհետև տրանսպորտի կտրոնը գնել էի, բայց մոռացել էի ակտիվացնել, տուգանքի չափը մեծացավ, որովհետև վեճի բռնվեցի ինձ տուգանելու համար»,- ժպիտով պատմեց Իննան ու հավելեց, որ այդքանով ամեն բան չի ավարտվել: Դերասանուհին բավականին վախեցել է թռիչքի ժամանակ. «Վթարային թռիչք ենք ունեցել մինչև Ֆրանկֆուրտ, ծանր էր նաև Երևան վերադառնալու թռիչքը: Մի պահ մտովի հարազատներիս հրաժեշտ տվեցի. հիմա հիշում եմ ու հասկանում՝ մահվան վախն ինչ ծիծաղելի ու ահասարսուռ բան է: Այս պահին, վերջին իրադարձությամբ պայմանավորված, մի փոքր սկսել եմ վախենալ թռիչքներից»:

Մանրամասն՝ տեսանյութում

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.