#միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել

«Շենգավիթ» ԲԿ֊ում հաճելի իրարանցում է՝ 44֊օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել․ Մոր խոսքերով իսկը Գարիկի փոքրությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու

Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ֊ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին( Dr. Anna Khachatryan/գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ ) , կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:

Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի:

Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա:

Հայրիկի խոսքով՝ ամեն ջանք կներդնեն, որ նորածին որդին անհոգ մեծանա, Գևորգ Դավթյանը վստահեցնում է՝ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու:

Տիկին Գոհարը չի թացնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը:

Վերջին 1,5 տարին կորցրած որդու կարոտից քուն չի ունեցել, այսուհետ պատրաստ է կրկին անքուն գիշերներ անցկացնել, միայն թե արդեն նորածին Գարիկի կողքին լինելու համար:

Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Ծնվելուց հետո փոքրիկ Գարիկը գտնվել է Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ ղեկավար Հակոբ Մելքումյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության ներքո:

Նազելի Սանոսյանը Գարիկի առաջին բժիշկն է, ինչպես նա է ասում՝ աչքերը բացել ու իրեն է տեսել

Կլինիկայի ողջ բուժանձնակազմը յուրահատուկ պատասխանատվությամբ ու հուզմունքով են հոգ տանում փոքրիկի մասին

Աղբյուրը՝ Շենգավիթ ԲԿ

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian