#Քրիստ Մանարյան

Քրիստ Մանարյանը գրում է. Սիրելի հայեր, խնդրում եմ ու կոչ եմ անում՝ կտրուկ մի բարձրացրեք վարձով տրվող բնակարանների եւ մնացած ծառայությունների գները, էդ մարդիկ միամիտ չեն, երեկ չեն ծնվել։ Թող մնան, մեր հյուրասիրությունը  վայելեն, աշխարհի վերջը չի եւ չի գալու, մեծ երկրներն էլի լեզու կգտնեն իրար հետ, միշտ էդպես ա եղել։ Ով որ հիմա էստեղ ա, վաղը գնալու ա իր հայրենակիցներին հիացած պատմի Հայաստանի ու հայաստանցիների մասին, նրանց էլ խորհուրդ  տա տեսնել Հայաստանը, մանավանդ դիմացն ամառ ա։ Թող ուրիշներն էլ գան, թող գումար մտնի մեր երկիր, դա բոլորիս ա պետք, սա մեզ ու մեր ունեցածը գովազդելու լավ հնարավորություն ա ու բոլորիս օգուտն ա, սովորենք ստաբիլ ու երկարատև եկամուտների, ոչ թե ինչպես մինչև հիմա եղել ա՝ էսօրվանը քերենք, պլոկենք, վաղը մի բան կանենք։ Եթե ես ու ասենք որևէ միլիոնատեր գնանք ռեստորան՝ հո միլիոնատիրոջ ճաշն ավելի թանկ չե՞ն հաշվելու․․․Մենք չարչի չենք,փողոցի առևտրական չենք, մենք հին եւ իմաստուն ժողովուրդ ենք՝ էս տարրական բաները պիտի արագ հասկանանք ու հարգենք։ Չափի զգացումից ավելի կաևոր բան չկա, սիրելի հայրենակիցներ։

 

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.