#Լիլիթ Բասյան

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններով կիսվելքով իր մտքերով։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Լիլիթը ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիթը գրել է, որ հոգու ցավը համեմատելի չէ ֆիզիկականի հետ։

#Լիլիթ Բասյան

 

«Հոգիս սկսել է առավել հաճախ ցավ զգալ։ Ես կանգնած եմ մի կողում, եւ իմ աչքերն ամեն օր հետեւում են, թե ինչպես է այս աշխարհը կործանվում։ Որքան ցավոտ է գիտակցել, որ երկինքն այլեւս մաքուր չէ։ Որքան ցավոտ է գիտակցել, որ հավատը լքում է մարդկանց։ Ինչպես կարող են մարդիկ գնալ եկեղեցի պարզապես գնալու համար՝ առանց Աստծուն իրենց ներսում պահելու։ Որքան դաժան է այս աշխարհը, բայց չէ՞ որ ինչ-որ ժամանակ ամեն ինչ այլ էր։

Ես ավելի հաճախ եմ մանկության տարիների հետ կապված երազներ տեսնում եւ արթանանալով երազում եմ գոնե մեկ անգամ խորասուզվել այնտեղ։ Եվ ես հավատում եմ, ինչ գրված է Աստվածաշնչում։ Մի՞թե ընկնելով չեն բարձրանում եւ ճանապարհից շեղվելով չեն վերադառնում»,- գրել է Լիլիթը։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian