#Կիևն ավիահարվածի է ենթարկվել

Մարտի 14-ին ռուսական զորքերն օդային հարվածներ են հասցրել Կիևին, Ռովնոյին և Ժիտոմիրի շրջանին, գրում է korrespondent.net-ը՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, ինչպես նաև տեղական իշխանություններին հղումով:

Նշվում է, որ երկուշաբթի առավոտյան արկը հարվածել է մայրաքաղաք Կիևի Օբոլոնսկի թաղամասի ինը հարկանի շենքին։ Այս պահին չորս հոգու հաջողվել է փրկել, տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Բացի այդ, գիշերը հրթիռային հարվածի է ենթարկվել Ժիտոմիրի շրջանի Ստավիշչե քաղաքային տիպի բնակավայրը։ Նախնական տվյալներով՝ ավերվել է յոթ վարչական շենք։ Չորս մարդ վիրավորվել է, մյուս տուժածների որոնումները շարունակվում են։

Ռովնոյի շրջանային նահանգային վարչակազմի ղեկավար Վիտալի Կովալը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով վնասվել է հեռուստաաշտարակը։ Այս պահին մարզում չի աշխատում հեռուստառադիոհեռարձակումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian