#Անահիտ Ավանեսյան

Կառավարության անցած նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս շաբաթվա մեջ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը կվերանայվի։

PressTime.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք վերանայվելու պարտադրանքն ու երբ է այն վերանայվելու։

«Դիմակի կրման պարտադրանքի հետ կապված փոփոխություն լինելու է, շուտով այն կդրվի շրջանառության մեջ, և մենք հայտարարությամբ հանդես կգանք»,-ասաց Խաչատրյանը։

Հռիփսիմե Խաչատրյանի խոսքերով, փոփոխությունն օրենքի մեջ մտնելուց հետո իրենք հայտարարություն կտարածեն, թե որ օրվանից է կիրառվելու այն ու որ հատվածներում։

«Լինելու են կազմակերպություններ, որտեղ դիմակ կրելու պարտադրանքը չի հանվելու, օրինակ՝ բուժհաստատություններում»,-նշեց նա՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից՝ քաղաքացիներին խորհուրդ է տրվելու փակ տարածքներում, որտեղ կլինեն կուտակումներ, դիմակ կրել։

Սեդա Մակարյան

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian