#Ռոմելա Սարգսյան

«Էս աղջիկը ոնց ա խաղում, ինքը լավը չի, փոխեք իրան»․ հենց այսպես էին գրում սկսնակ դերասանուհի Ռոմելա Սարգսյանի մասին, երբ առաջին անգամ որպես գլխավոր դերասանուհի նկարահանվեց «Ախթամար» հեռուստանովելում։

Հիմա հաշտվել է այս մտքի հետ, այլևս չի կարդում մեկնաբանությունները։ Ռոման անկեղծացավ, որ նրան զգուշացրել էին․ «Իմ հետագա կարիերան կախված է՝ ինչպես ինձ կդրսևորեմ»։

Iammedia-ի հետ զրույցում դերասանուհին առաջին անգամ խոսեց անձնական կյանքի մասին ․ «Ես չեմ թաքցում իմ սիրելիին, բայց չեմ էլ ուզում հանրայնացնել։ Չեմ էլ ուզում որպես PR միջոց օգտագործեմ»։

Խոսելով այն մասին, թե ինչպես է սիրելին վերաբերվում համբույրի տեսարաններին՝ դերասանուհին նշեց․

«Ես իրան ասում եմ գիտես,վաղը ես ունենալու եմ համբույրի տեսարան, իհարկե ծանր է տանում, բայց մենք ունենք պայմանավորվածություն»։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

ArmenianEnglishFrenchRussian