#Ի՞նչ ըմպելիքներից պետք է հրաժարվել դիաբետի առաջացման վտանգը նվազեցնելու համար

Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը բարձրացնում է երկրորդ տեսակի դիաբետի առաջացման վտանգը։ Այս մասին նախազգուշացնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները։ Նրանց խոսքով՝ դիաբետի կանխարգելման համար անհրաժեշտ է անալկոհոլ ըմպելիքները, քաղցրացված կաթնային ըմպելիքները, քաղցր թեյն ու սուրճը, ինչպես նաեւ լիկյորներն ու մրգահյութերը փոխարինել ջրով եւ ոչ քաղցր սուրճով կամ թեյով։

Գիտնականների խոսքով՝ օրական անգամ մեկ բաժին քաղցր ըմպելիքը բացառելը 14-25 տոկոսով նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգը։ Թույլատրելի եւ անվտանգ այլընտրանքներ են ջուրը եւ ոչ քաղցր սուրճը կամ թեյը։

Իսկ եթե շարունակեք խմել քաղցր ըմպելիքներ, ապա դա կնպաստի դիաբետի առաջացմանը, որն, իր հերթին, կհանգեցնի այլ լուրջ խնդիրների, այդ թվում՝  սիրտ-անոթային, նյարդային եւ իմունային համակարգերում։

от orakarg

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.